Եվրահանձնաժողովը` Եվրամիության գործադիր մարմինը, Հունաստանին նախազգուշացրել է սահմանային անձնագրային վերահսկողություն սահմանելու հնարավորության մասին` Շենգենյան այլ գոտիներ մուտքի համար, եթե Աթենքը չհաղթահարի ներգաղթյալների հոսքը, որոնք Եվրոպա են մեկնում: Այս մասին գրում է BBC-ն:
«Հաշվետվությունը ցույց է տվել, որ արտաքին սահմանների վերահսկողության ոլորտում Հունաստանում լուրջ թերություններ կան»,- հայտարարել է Միգրացիայի հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Դիմիտևրիս Ավրամուպուլոսը:
Եթե անհրաժեշտ միջոցառումները ձեռք չառնվեն և թերությունները չհարթվեն, մյուս անդամ երկրներն իրավունք ունեն իրենց սահմաններին անձնագրային վերահսկողություն հաստատել երկու տարի ժամկետով:









































