ԱՄՆ Սենատի իրավաբանական հանձնաժողովը հինգշաբթի օրը սկսել է քննարկել նախագահ Բարաք Օբամայի հավանությանն արժանացած էմիգրացիոն բարեփոխումների մասին օրինագիծը: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Օրինագծի քննարկումը Սենատում, ապա նաև ներկայացուցիչների պալատում կարող է տևել մի քանի ամիս: Հանձնաժողովը պետք է քննարկի փաստաթղթի 301 ուղղում:
Բարեփոխումները կարող են դառնալ Օբամայի կառավարման 2-րդ ժամկետի ամենազանգվածային նախաձեռնություններից մեկը: Մասնավորապես, օրինագիծը ԱՄՆ քաղաքացիություն է առաջարկում մոտ 11 միլիոն ԱՄՆ-ում ապօրինի բնակվող ներգաղթյալներին: Դրա համար նրանք պետք է կատարեն մի շարք պայմաններ՝ ներառյալ քաղաքացիություն տրամադրելու գործընթացին 13 տարի սպասելը: Բացի այդ, օրենքը թույլ կտա ԱՄՆ ընդունել բարձր որակավորում ունեցող ներգաղթյալների, նախևառաջ՝ գիտնականների:









































