Մոտ օրերս Կատալոնիայում կանցկացվի ամենամյա Gran Festa de la Calçotada ձմեռային փառատոնը՝ նվիրված կալսոտ տեսակի սոխին, որը միայն այդ շրջանում է աճում: Թեև սոխի բերքը հավաքվում է մի քանի ամիս՝ նոյեմբերից ապրիլին, տոնը կանցկացվի հունվարի 31-ին Վալս քաղաքում, հայտնում է kedem.ru-ն:
Կալսոտ սոխի ցողուններն առատ հողով են ծածկում, որպեսզի մակերևույթին երևա դրանց միայն աննշան մասը, ինչը կանխում է սոխի գլխի ձևավորումը, իսկ արմատը մնում է երկար ու սպիտակ: Սոխը քիչ քաղցր համ ունի:
Calçotada-ի ժամանակ, որն ավանդաբար անցկացվում է հունվարի վերջին կիրակի օրը, սովորաբար անցկացվում են տարբեր մրցույթներ, շքերթներ, խոհանոցային համտեսներ: Կալսոտ սոխը պատրաստում են բացօթյա կրակի վրա, մինչև սևանալը, որ արտաքին շերտը հնարավոր լինի անջատել: Այն թաթախում են հատուկ Ռոմեսկո սոուսի մեջ, հետը խմում են տեղական գինի:







































