ԱՄՆ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում վարորդը մահացել է, ենթադրաբար, իր բջջային հեռախոսով պոռնո դիտելիս: Այս մասին հայտնում է CBS Detroit հեռուստաալիքը:
Ավտովթարը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 3:40-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: 58-ամյա Քլիֆորդ Ռեյ Ջոնսը կորցրել է կառավարումը, նրա մեքենան շրջվել է ավտոմայրուղիներից մեկում: Վարորդը, որը կապած չի եղել անվտանգության ամրագոտին, մնացել է ավտոմեքենայի բացվող տանիքում: Հեռուստաալիքի տեղեկությամբ՝ նա տեղում մահացել է:
Դեպքի վայր ժամանած փրկարարները տեսել են, որ տղամարդու հագին տաբատ չի եղել: Ոստիկանության վարկածով՝ վթարի պահին Ջոնսը զբաղված է եղել ձեռնաշարժությամբ:
Տեղական ճանապարհային ծառայության աշխատակիցները տեղի ունեցածն անվանել են իրենց երբևէ հանդիպած ամենաանսովոր ճանապարհատրանսպորտային պատահարներից մեկը: Նրանք նշել են, որ այդպիսի վթարների, որպես կանոն, ենթարկվում են վարորդները, որոնք ղեկին կամ դիմահարդարվում են, կամ գիրք կարդում:








































