Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկել թուրքական Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլին, որոնք մեղադրվում են լրտեսության համար։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ լրագրողները, լրտեսությունից բացի, մեղադրվում են «ահաբեկչական զինված կազմակերպությանը օգնելու», «պետական գաղտնիք բացահայտելու», «իրենց պարտականությունները կատարելու հարցում պետծառայողներին խանգարելու» համար։
Դյունդարն ու Գյուլը լրագրողական հետաքննություն են իրականացրել 2014 թվականի հունվարին Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից սիրիացի ջիհադականներին զենքի գաղտնի մատակարարումների վերաբերյալ։ Նրանց կալանավորել են նախորդ տարվա նոյեմբերի 26-ին։








































