«Բարսելոնա»-ի ղեավարությունը հրաժարվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Սելտա»-ի հարձակվող Նոլիտոյի իրավունքների ձեքռբերման մտքից: Այդ մասին հայտնում է El Mundo Deportivo-ն:
Կատալոնական ակումբը ջանքեր է գործադրել ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման համար, սակայն «Սելտա»-ին կատարած առաջարկներից որևէ մեկը չի բավարարել այդ ակումբին:
«Կապտանռնագույններ»-ն իրենց հերթին պատրաստ չեն վճարել «Սելտա»-ի պահանջած գումարը: Նոլիտոյի տրանսֆերի դիմաց ակումբը նվազագույնը 18 մլն եվրո էր պահանջում:








































