Բարաք Օբամայի կառավարման յոթ տարվա ընթացքում ԱՄՆ պետական պարտքը աճել է 8,3 տրիլիոն դոլարով և հասել է 18,9 տրիլիոնի: Այդ մասին երեքշաբթի հայտնել է CNSNews-ը՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր տվյալներին: Կամ ամեն ընտանիքի վերահաշվարկով` պարտքը մեծացել է ավելի քան 70 հազար դոլարով:
Համեմատության համար հրապարակման մեջ նշվում է, որ Ջորջ Բուշ կրտսերի ութ տարվա կառավարման ժամանակի հետ համեմատած` համապատասխան ցուցանիշն աճել է 4,9 տրիլիոնով: Սակայն ԱՄՆ պետական պարտքի ներկայիս աստղաբաշխական մակարդակը սահման չէ:
Երկուշաբթի ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային բյուրոն նոր կանխատեսումներ է հրապարակել, որոնց համաձայն՝ մոտակա 10 տարում պարտքը կարող է հասնել 30 տրիլիոն դոլարի:
Վերլուծաբանները դա բացատրում են երկրի բնակչության ծերացմամբ, լրացուցիչ բյուջետային ծախսերի ավելացմամբ և որոշ հարկերի նվազեցմամբ` կապված ObamaCare բժշկական ծրագրի հետ:










































