ԱՄՆ Մեն նահանգի նահանգապետ Փոլ Լեպաժը հայտարարել է, որ թմրավաճառականները նահանգի բնակիչներին սպանելու համար արժանի են գլխատման միջոցով մահապատժի։ Այս մասին հայտնում է Mediaite-ը։
Քաղաքական գործիչը ռադիոեթերում նշել է, որ թմրավաճառականներին արժե անել «ներարկում նրանց իսկ վաճառած աղբով»։ Նա կարծում է, որ կարելի է նաև հրապարակային մահապատիժներ կազմակերպել։
Լեպաժը հավելել է, որ իրեն դուր է գալիս ֆրանսիական պատմությունը, գիլյոտինի կիրառությունը։ Գլխատող սարք գիլյոտինն իր անվանումն ստացել է ի պատիվ ֆրանսիացի պատմաբան և քաղաքական գործիչ Ժոզեֆ Իգնաս Գիլյոտենի:









































