Financia Times թերթի խմբագրատան աշխատակիցները 30 տարվա մեջ առաջին անգամ գործադուլի են դուրս եկել, հաղորդում է Interfax-ը:
Այս մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի լրագրողների արհմիությունում:
Նշվում է, որ գործադուլը նախատեսված է հաջորդ շաբաթ, որը կտևի 24 ժամ:
Լրագրողները ղեկավարությունից պահանջում են կատարել թոշակի վերաբերյալ պարտականությունները թերթը ճապոնական Nikkei մեդիահոլդինգին վաճառելուց հետո:




































