Պակիստանցի քաղաքական գործիչ Նավազ Շարիֆը, ով հավակնում է երկրի վարչապետի պաշտոնին, BBC-ի հետ զրույցում նկատել է, որ ինքն այդ պաշտոնում վերջ կտա Պակիստանի մասնակցությանը ահաբեկչության դեմ պատերազմին, որը նախաձեռնել է ԱՄՆ-ը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շարիֆի խոսքերսվ՝ այդ քայլն անհրաժեշտ է Պակիստանում ու ամբողջ աշխարհում խաղաղություն վերահաստատելու համար:
Ընդ որում՝ քաղաքական գործիչը չի մանրամասնել՝ արդո՞ք ինքը կդադարեցնի թալիբների ու «Ալ-Քաիդայի» դեմ ռազմական գործողությունները:
Ինչպես նշում է BBC-ի թղթակիցն Իսլամաբադում, Շարիֆի հայտարարությունը կարող է ստիպել արևմտյան երկրների ղեկավարներին անհանգստանալ, որ Պակիստանում զինյալները գործելու մեծ ազատություն կստանան այն բանից հետո, երբ Միջազգային զորախումբը լքի հարևան Աֆղանստանը 2014 թ:
Պակիստանը կարևոր դեր է խաղում իսլամական ահաբեկչության դեմ պայքարում, որը սկսվել է ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:







































