Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել «իսլամական ջիհադ» խմբավորման 2 անդամների, ովքեր հացադուլի մեջ են եղել 3 ամիս: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով խմբավորման աղբյուրին:
Ջաֆար Իզեդինը և Թարիք Քաադանը, որոնց ձերբակալել էին անորոշ ժամկետով և առանց մեղադրանք ներկայացնելու, հացադուլը դադարեցրել են այն բանից հետո, երբ դատարանը իշխանություններին արգելել է նրանց ազատազրկման ժամկետը երկարաձգել երեք ամսից շատ:
«Առանց հացադուլի մենք չէինք կարող պաշտպանել մեր իրավունքները և չէինք հասնի ազատման»,- ասել են նրանք:
Իսրայելի բանտերում պաղեստինցի բանտարկյալների նման ակցիաները հրահրել են պաղեստինցիների զանգվածային ելույթներ, որոնք հաճախ վերաճում են Իսրայելի զորքերի հետ բախումների Հորդանան գետի Արևմտյան ափին:









































