«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պաշտոնապես հայտարարեց, որ Դեյվիդ Մոյեսը գլխավորելու է ակումբը: Այդ մասին տեղեկացնում է «Կարմիր սատանաներ»-ի պաշտոնական կայքը:
50-ամյա մասնագետն ակումբին կմիանա հուլիսի 1-ին: Պայմանագիրը կգործի 6 տարի:
Հիշեցնենք, որ 71-ամյա Ալեքս Ֆերգյուսոնը, ով 26 տարի գլխավորել է «Յունայթեդ»-ը, որոշել է հրաժարական տալ: Այսօր Sky Sports-ը տեղեկատվություն տարածեց, որ Մոյեսը «Յունայթեդ»-ում ստանալու է 5 մլն ֆունտ տարեկան աշխատավարձ:









































