Փարիզում հունվարի 24-28-ին Paris Haute Couture 2016 ֆեշն-միջոցառման շրջանակներում հագուստի իրենց բացառիկ հավաքածուները կներկայացնեն գործնականում բոլոր անվանի նորաձևության տները: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Փարիզում բարձր Նորաձևության շաբաթին իրենց գարուն-ամառ հավաքածուները կներկայացնեն Chanel-ը, Christian Dior-ը, Louis Vuitton-ը, Balmain-ը, Chloé-ն, Nina Ricci-ն, Lanvin-ը, Balenciaga-ն:
Այս տարի առաջինը իրենց դիզայներական հագուստները ներկայացրել են Valentino-ն, Christian Dior-ը, Giambattista Valli-ն, Ralph & Russo-ն, Shiaparelli-ն, Dice Kayek-ը և այլք:
































































