Կոլորադոն կդառնա ամերիկյան առաջին նահանգը, որտեղ հարկ կգանձվի մարիխուանայի մանրածախ վաճառքից: Թմրամիջոցի այդ տեսակը գնում են ոչ թե բժշկական նպատակներով, այլ զվարճանքի համար՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ քայլը երեկ հավանության է արժանացել նահանգի Կոնգրեսի կողմից՝ որպես մարիխուանայի օրինականացման միջոցառումների մաս: Հարկը կարող է կազմել գնման արժեքի 25%-ը:
Այդ հարցը, սակայն, դեռ պետք է դրվի հանրաքվեի: Նահանգի օրենքներով՝ յուրաքանչյուր նոր օրենք պետք է հավանության արժանանա հանրաքվեում:
Նոյեմբերին նահանգի ընտրողները հանրաքվեում հավանության էին արժանացրել սահմանադրական փոփոխությունները, որով չափահասներին թույլ է տրվում անձնական նպատակներով պահել, աճեցնել ու օգտագործել մարիխուանա:
Ակնկալվում է, որ նահանգի նահանգապետը կստորագրի մարիխուանան հարկելու մասին օրենքը հենց նույն օրը:
Կոլորադոյից բացի՝ մարիխուանան օրինականացված է նաև Վաշինգտոնում:











































