Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 28-ի երեկոյան մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին։ Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, հղում անելով Ելիսեյան պալատին՝ ընթրիքը կայանալու է Փարիզի «Hôtel du Collectionneur» հյուրանոցում։
Ընթրիքը կայանալու է է նախագահի աջակցությամբ։ Նախագահի մասնակցությունը վկայում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդների նկատմամբ Ֆրանսիայի նախագահի ստանձնած պարտավորությունների եւ ֆրանսահայերին ինստիտուցիոնալ կառույցներին ներգրավելու նրա հետեւողական մտադրության մասին:
Ընթրիքի ընթացքում քննարկվելու են Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կայացած միջոցառումները, դրա ժխտման դեմ պայքարը եւ մարդու իրավունքներն ու անվտանգությանը վերաբերող հարցերը։ Անդրադարձ կկատարվի նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձավոր արեւելքի հայերի խնդիրներին: