Reddit սոցցանցի օգտատեր IamSlammaJamm-ն այսօր տարածել է հուզիչ լուսանկար, որում հորդանանցի զինվորականը տաքացնում է սիրիացի փախստական երեխայի ձեռքերը: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Պարբերականի լրագրողները փորձել են գտնել լուսանկարի տարածման սկզբնաղբյուրը: Պարզվում է՝ այն կիրակի տեղադրվել է Ammon News արաբական լրատվական գործակալության Facebook-ի էջում:
Պարբերականը նշում է, որ չի կարող հաստատել լուսանկարի իսկությունը, այն Syrianfreearmy.com կայքում վերջերս տեղադրված լուսանկարների հավաքածուից է: Մի քանի լուսանկարներում հորդանանցի զինվորները հանդես են գալիս բարության դրսևորումներով:









































