Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մայիսյան եռատոնի կապակցությամբ այսօր եկավ Հաղթանակ զբոսայգի:
Առաջին նախագահին ուղեկցում էին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանը, Գուրգեն Եղիազարյանը, Սամվել Աբրահամյանը, Արման Մուսինյանը և Կոնգրեսի բազմաթիվ համակիրներ:
Լրագրողների հետ զրույցում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ մայիսի 5-ին անցկացված Երևանի ավագանու ընտրություններին և նշեց, որ դրանք հերթական անգամ կեղծվել են, և բացի Սերժ Սարգսյանից՝ ուրիշ ոչ ոք դրանք ընտրություն չի համարում․«Հինգ տարի է՝ ասում ենք, որ այս գողերից ու ավազակներից պետք է ազատվել: Սա խնդիր է, նպատակ: Եթե չեք համարում, որ գող են, ավազակ են, գնացեք, հանգիստ ապրեք, համարո՞ւմ եք, որ գող են ու ավազակ, ուրեմն ուրիշ խնդիր չկա, պետք է պայքարել: Պայքար-պայքար մինչև վերջ»:
Նշենք, որ երեք նախագահներից միայն նա էր զբոսայգի եկել. Սերժ Սարգսյանը Շուշիում է, իսկ Ռոբերտ Քոչարյանը չէր եկել:
Մանրամասները դիտեք տեսանյութում:










































