Վաշինգտոնում բոլոր կառավարական գերատեսչություները փակ կլինեն նաև այսօր՝ ձյան առատ տեղումների պատճառով: Այս մասին ծանուցումը տարածել է ԱՄՆ կառավարության կադրային վարչությունը՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Վաշինգտոնում բոլոր դաշնային գերատեսչությունները երեքշաբթի փակ կլինեն»,-ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, քաղաքում և նրա արվարձաններում դարձյալ փակ կլինեն բոլոր դպրոցները:
Վաշինգտոնում ուժեղ ձյուն է տեղացել ուրբաթ, որը շարունակվել է մինչև կիրակի վաղ առավոտ: Այդ ընթացքում մայրաքաղաքի տարբեր շրջաններում տեղացել է 45-55 սմ ձյուն: Վաշինգտոնի Դալեսի անվան օդանավակայանում ցուցանիշը գերազանցել է 70 սմ-ն:




































