ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 07.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Մաստարա-Լանջիկ, Լանջառ-Լուսաշող, Շիրակի մարզի Լանջիկ, Մանթաշ, Ջաջուռ, Շիրակ, Կապս, Ամասիա, Ցողամարգ, Բավրա, Ղոչի աղբյուր գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները: Արտաշավան-Աշտարակ ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:
Դժվարանցանելի է Հրազդան-Հանքավան, Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհները և Լոռու. Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:
Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան քաղաքներում, Գեղարքունիքի (բացի Սևանից), Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին բուք է, Շիրակի մարզի Թորոս-Ցողամարգ ավտոճանապարհին առկա է ցածր տեսանելիություն:
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:









































