Սիրիական բանակը կատաղի մարտերից հետո հարավային Դարաա նահանգում գրոհայիններից հետ է զավթել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Շեյխ- Միսկին քաղաքը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ներկայում մարտական գործողությունները շարունակվում են քաղաքի արևմտյան ծայրամասերում։
«Քաղաքը ծայրաստիճան կարևոր է հակամարտության յուրաքանչյուր կողմի համար։ Զավթելով Շեյխ-Միսկինը՝ իշխանությունները կտրել են գրոհայինների հաղորդակցության ուղին Դարաա նահանգի հարավային և արևմտյան մասերի միջև»,- հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլռահմանը։
Նա նշել է, որ ավերածությունները քաղաքում վիթխարի են:












































