Բրիտանացի կանայք կյանքի ընթացքում միջինը 15.872 ֆունտ են ծախսում կորցրած դիմահարդարման պարագաները վերականգնելու վրա: Այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները՝ փոխանցում է The Daily Mail-ը:
Հետազոտությամբ պարզվել է, որ թանկարժեք կոսմետիկական միջոցները կորցնելը բրիտանացի կնոջ գրպանին տարեկան 248 ֆունտ է արժենում:
Դիմահարդարման ուժն այնքան մեծ է, որ կանանց 27 տոկոսն առանց դրա իրեն խոցելի է զգում: Հատկապես կանայք իրենց դիմահարդարման պարագաները կորցնում են առավոտյան՝ տրանսպորտի հերթի մեջ սպասելու ժամանակ դիմահարդարվելիս:
Կանանց մի մասը դիմահարդարման պարագաները թողնում է մեքենայի հետևի հատվածում, մի մասը դրանք կորցնում է զուգարանում, մյուսներն էլ ցտեսություն են ասում իրենց պարագաներին՝ թողնելով նախկին ընկերոջ տանը:
Քանի որ բրիտանացի կանայք իրենց կոսմետիկ միջոցները միշտ իրենց հետ են պահում, 40 տոկոսն ամսվա մեջ կորցնում է առնվազն մեկ իր:
Ինչպես պարզվել է՝ կանանց 70 տոկոսը պատրաստ է չեղյալ հայտարարել գործնական հանդիպումը շրթներկը կամ աչքի ստվարաներկը կորցնելու դեպքում:
Հետազոտությամբ պարզվել է նաև, որ 10 կանանցից մեկը նախընտրում է կորցնել վերարկուն, քան դիմահարդարման պայուսակը:










































