Բրիտանացի մասնագետներն առաջարկում են ուշադրություն դարձնել կրծքի կաթին. այն կարող է դառնալ նոր հակաբիոտիկի աղբյուր, գրում է novosti-n.org-ը:
Ինչպես ցույց են տվել նախնական հետազոտությունները, մայրական կաթի միացություններն ունակ են պայքարելու նույնիսկ դեղերի հանդեպ կայուն մանրէների դեմ:
Նոր հակաբիոտիկի հիմքում գիտնականներն ուզում են դնել կրծքի կաթի սպիտակուց լակտոֆերինը: Այն ոչնչացնում է սնկային և վարակիչ մանրէներին: Պարզվել է, որ կրծքի կաթի հիմքով պատրաստված հակաբիոտիկը ոչնչացնում է վտանգավոր մանրէները՝ չվնասելով առողջ բջիջները:











































