Amazon-ի այցելու Էրիկ Սփրինգերը իր անձնական բլոգում հայտարարել է, որ առցանց-խանութին աջակցող ծառայություններին վստահելու պատճառով իր անձնական տվյալները մի քանի անգամ հայտնվել են խաբեբաների ձեռքում, գրում է lenta.ru-ն:
Սփրինգերը խարդախության մասին առաջին անգամ իմացել է, երբ նամակ է ստացել Amazon-ից՝ խնդրանքով գնահատել, թե որքան օգտակար է եղել իր՝ վերջերս կայացած խոսակցությունը աջակցության ծառայության հետ: Տղամարդը սկսզբում մտածել է, որ սխալմամբ են ուղարկել հաղորդագրությունը, և կապվել է պատասխանատուի հետ: Նրան ուղարկել են նամակագրության պատճենը: Տեքստից պարզ է դարձել, որ անհայտ անձը ներկայացել է որպես Էրիկ Սփրինգեր և սխալ հասցե է ներկայացրել, որը Սփրինգերը օգտագործել էր անձնական տվյալների գրանցման ժամանակ, այնուհետև այդ կեղծ տեղեկությունների հիման վրա աջակցության ծառայության աշխատակիցը տրամադրել է նրան այցելուի ճիշտ հասցեն և հեռախոսահամարը:
Սփրինգերը զգուշացրել է Amazon-ին խարդախության մասին, ինչից հետո ևս երկու անգամ գողացվել են նրա տվյալները:
Amazon-ը չի մեկնաբանել գրառումը:







































