Vesti.ru-ի փոխանցմամբ՝ սոցիոլոգները հայտնել են, թե որն է Եվրոպայի ամենաանհավատ երկիրը։ Այն դարձել է Իսլանդիան։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցմանը մասնակից մինչև 34 տարեկան երիտասարդների 0 տոկոսը, այսինքն՝ հարցման մասնակիցներից ոչ մեկն էլ չի հավատում նրան, որ Երկիրը ստեղծել է Աստված։
Դեռ 20 տարի առաջ իսլանդացիների 90 տոկոսն իրեն համարել է հավատացյալ։ Այսօր իրեն այդպիսին է համարում բնակչության 50 տոկոսից էլ պակասը։
Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում տիրում է հակառակ պատկերը։ Այստեղ իրենց հավատացյալ են համարում մինչև 34 տարեկան 10 անձից 8-ը։ ԱՄՆ-ում երիտասարդների (18-29 տարեկան) մեկ քառորդից մի փոքր ավելին հավատում է, որ Աստված է մարդուն ստեղծել իր ներկայիս տեսքով։









































