Թբիլիսի ուսումնամարզական հավաքի մեկնած «Միկա»-ի մարզչական շտաբում նոր համալրում կա:
Կրկին թիմ է վերադարձել Արմեն Շահգելդյանը: Նա ընդգրկվել է Սերգեյ Յուրանի գլխավորած մարզչական շտաբում:
Նշենք, որ անվանի հարձակվողն ավարտելով ֆուտբոլիստի իր կարիերան, մարզչական աշխատանքի է անցել հենց «Միկա»-ում:
Ընդգրկվել է «Միկա»-ի մարզչական շտաբում, աշխատել է մանկապատանեկան դպրոցում, եղել է «Միկա-2»-ի գլխավոր մարզիչը, իսկ 2010-2011 թթ. գլխավոր էլ նաեւ առաջին թիմը, որի ղեկավարությամբ «Միկա»-ն նվաճել է Հայաստանի գավաթը:
«Միկա» ՖԱ մամուլի ծառայություն


































