Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Նորվիչ»-ի դեմ խաղի ընթացքում կոտրված ակնոցների մասին, տեղեկացնում է Liverpool Echo-ն:
Ակնոցները վնասվել էին թիմի հարձակվող Քրիստիան Բենտեկեի կողմից:
«Ակնոցները ջարդվեցին իմ մեղքով: Ոչ ոք չպետք է վճարի ջարդված ակնոցների համար: Հիմա ես պետք է ավելի զգույշ լինեմ:
Նոր ակնոցներս սև են, կարծես թե, սկսել եմ նմանվել սերիական մարդասպանի»,- հայտարարել է Կլոպը:







































