Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Միգել Տենդիլյոն համեմատել է ակումբի տարբեր ժամանակների կոլեկտիվները:
Տենդիլյոն կարծում է, որ ֆուտբոլն անարդար է գտնվել այնպիսի թիմի նկատմամբ, որում հանդես էին գալիս Էմիլիո Բուտրագենյոն, Միգել Միչելը, Ռաֆայել Մարտին Վասկեսը, Միգել Պարդեսան և Մանոլո Սանչիսը:
Եթե համեմատենք «Ռեալ»-ի տարբեր ժամանակների թիմերը, ապա կնկատենք, որ «5 աստղերի» թիմը գերազանցում էր Ռոնալդուի ու Զիդանի ներկայիս թիմերին:
Այդ թիմը չկարողացավ նվաճել Չեմպիոնների գավաթը: Հիշում եմ, թե ինչպես կիսաեզրափակիչում զիջեցինք ՊՍՎ-ին: Դա մեծ հարված էր թիմին: Այդ ժամանակ խաղում էր ամբողջ կոլեկտիվը, ոչ թե առանձին անհատներ»:









































