Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ միջազգային բիզնես հանրությանը լրջորեն մտահոգում է Գերմանիայի կանցլերի պաշտոնից Անգելա Մերկելի հնարավոր հեռացումը՝ կապված ներգաղթյալների հարցում նրա վարած քաղաքականության հետ։
Գործակալության վերլուծաբաններն ընդգծում են, որ Դավոսում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումի դռնփակ խորհրդաժողովներում մշտապես քննարկվել է Մերկելի թեման, որ նա կարող է զրկվել զբաղեցրած պաշտոնից, ներգաղթյալներից հարցում բաց դռների քաղաքականություն վարելու համար։
Թեև Գերմանիայում նրա դեմ քաղաքական ալիքը դեռ չի հավաքել բավական թափ՝ գլոբալ բիզնեսի առաջնորդներն արդեն իսկ սկսում են մտահոգություն հայտնել Մերկելի կառավարման տասնամյա ժամանակաշրջանի հնարավոր ավարտի վերաբերյալ։




































