Հունվարի 25-ին` ժամը 15:42-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոնից, ավտոճանապարհի դժվարանցանելի լինելու պատճառով, ծննդկանին և երեխային անհրաժեշտ է տեղափոխել Դերեկ գյուղ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լ.Հ-ի-ին և Մ. Խ.-ին անվտանգ տեղափոխել են Դերեկ գյուղ:











































