Բրիտանացի հետազոտող Հենրի Վորսլին մահացել է Անտարկտիդայով իր ճանապարհորդության ընթացքում, որը նա միայնակ է կատարել։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հաղորդվում է, որ մահվան պատճառ է դարձել օրգանիզմի հյուծվածությունն ու ջրազրկումը։
55-ամյա հետազոտողը ճանապարհ էր ընկել 71 օր առաջ։
Նա մտադիր էր լինել առաջին մարդը, որը Անտարկտիդան կանցներ միայնակ՝ առանց կողմնակի օգնության։










































