Համացանցում հայտնվել են Apple-ի նոր ենթադրյալ դիվայսի լուսանկարները: Ըստ շշուկների՝ այն կկոչվի iPhone 5SE և կներկայացվի մարտին, հայտնում է The Verge-ը:
Հաղորդվում է, որ iPhone 5SE-ն կլինի 6s-ի փոքրացված կրկնօրինակը, iPhone 5s վերամշակված մոդելը: Դիվայսը, հավանաբար, կունենա 4-դյույմանոց դիսփլեյ, ինչը հաստատում են սարքի լուսանկարները: Լուսանկարում երևում է նաև, որ նոր սմարթֆոնի ծայրերը կլոր կլինեն:
Սպասվում է նաև, որ 5SE-ն կունենա 8-մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ, NFC-չիպ, A8 պրոցեսոր, բարելավված միջուկ Wi-Fi-ի հետ ավելի արագ աշխատանքի համար: 9to5Mac պորտալի հաղորդմամբ՝ սմարթֆոնը ներկայացված կլինի նույն գույներով, ինչ iPhone 6s-ը, սարքը կունենա Live Photos գործառույթ: Միևնույն ժամանակ, աղբյուրի տեղեկությամբ, դիվայսը 3D Touch գործառույթ չի ունենա:
Սպասվում է, որ iPhone 5SE-ն վաճառքի կհանվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին:









































