Wednesday, 24 06 2026
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Երբ բիզնեսը ծառայում է թշնամու շահերին

Հայաստանում օտար ներդրումների մակարդակը ցանկալիից ու պահանջվածից ցածր է, ու պետությունը պարտավոր է նպաստել նրանց աճին: Այդ պատճառով էլ հաճախ անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում օտար փողերի ծագմանը և այն, նպատակներին, որ իրականում հետապնդում են օտարերկրյա ներդրողները:

Հիմնականում օտար փողերի ծագման մասին խոսում են այն ժամանակ, երբ ներդրողներն ինչ-որ անդեմ, անհայտ ընկերություններ են, հաճախ օֆշորային ծագմամբ, և նրանք միանգամից Հայաստանում տեր են դառնում խոշորագույն բիզնեսների: Օրինակ՝ մեծավ մասամբ, այդպես էլ մեր հասարակությանն անհայտ են մնում Հայաստանի տնտեսության ամենախոշոր ու եկամտաբեր ճյուղի՝ լեռնարդյունաբերության ձեռնարկությունների իրական տերերը: Իսկ երբ բազմաչարչար գիգանտ «Նաիրիտի» մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ չգիտի, թե ով է նրա սեփականատերը, դա ոչ թե միայն ծիծաղելի էր կամ ցավալի, այլ ցույց է տալիս, որ օտարները վարում-ցանում են Հայաստանում, առանց անհրաժեշտ պետական վերահսկողության:

Իրականում սա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է, երբ երկրի ակտիվները հանձնվում են ինչ-որ անհայտ օտար ընկերությունների, որոնք առկա ամենաթողության պայմաններում որևէ պատասխանատվություն չեն կրում ոչ Հայաստանի, ոչ էլ անգամ իրենց ունեցվածքի համար:

Սակայն անվտանգության սպառնալիքները միայն խոշոր ընկերություններից չեն գալիս, այլև փոքր, որոնք բիզնեսի անվան տակ անմիջականորեն աշխատում են մեր թշնամի երկրի Ադրբեջանի համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է «Սթարկոմ Արմենիա» կոչվող ընկերությանը, որը հանդես է գալիս համաշխարհային հայտնի Starcom Mediavest ընկերության բրենդի տակ: Այս ընկերությունը իր ադրբեջանական գործընկեր «Սթարկոմ Ադրբեջան» ընկերությանը պարբերաբար ամենամանրամասն, ամենապրոֆեսիոնալ մշակմամբ ու մակարդակի տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի լրատվամիջոցների և հանրային տրամադրությունների վերաբերյալ: Այս մշակումները ընդգրկում են բոլոր լրատվամիջոցները՝ հեռուստատեսության բոլոր ալիքները, հիմնական ինտերնետային կայքերը, ռադիոն, տպագիր մամուլը: Ամենակարևորը՝ որ այս ամենը կատարվում է բիզնես անելու քողի տակ:

Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Սթարկոմ Արմենիայի» և «Սթարկոմ Ադրբեջանի» հիմնադիրը նույն «Վոստոկ Մեդիա Իքսչենջ» ընկերությունն է, որն օգտագործում է հայտնի գովազդային ընկերության անունը, իսկ իրականում կարևորագույն տեղեկատվության արտահոսք է ապահովում իր հայաստանյան ձեռնարկության միջոցով դեպի Ադրբեջան, ընդ որում՝ այս պրոցեսը, եթե այն կոչում են «բիզնես», սիմետրիկ չէ, այսինքն՝ նման տեղեկատվություն Հայաստան չի գալիս:

Համացանցի միջոցով այս «Վոստոկ Մեդիա Իքսչենջի» ծագումը պարզելու փորձերը հանգեցրին հետևյալ արդյունքների. այս ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում՝ Մալթայում: Սակայն սրանով «Վոստոկ Մեդիա Իքսչենջի» օֆշորային արկածները չեն ավարտվում. պարզվում է, որ մալթայական ընկերությունը հիմնադրված է ինչ-որ երրորդ՝ P.G.M GROUP SA ընկերության կողմից, որն էլ իր հերթին գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Վիրջինյան կղզիներից որևէ բան պարզելու փորձերը, բնականաբար, ապարդյուն անցան:

Թե ինչու և ում կողմից է սարքվել «Սթարկոմ Արմենիա»-«Վոստոկ Մեդիա Իքսչենջ»-P.G.M GROUP SA՝ Հայաստան-Մալթա-Վիրջինյան կղզիներ օֆշորային մատրյոշկան մի ընկերության համար, որը Հայաստանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն է տրամադրում Ադրբեջանին, մնում է միայն ենթադրություններ անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում