Monday, 29 06 2026
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները

Եվրամիության ակնարկը Սերժ Սարգսյանին

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի հասարակությունը հավատա 2017 թվականի ընտրությունների արդյունքներին: Ուշադրություն դարձնենք, ոչ թե կարևոր է համարվում ընտրությունների օրինականությունը, այլ այն, թե ինչքանով կհավատա հասարակությունը այդ ընտրություններին: Այսինքն՝ այստեղ դրվում է, ըստ էության, քաղաքական շեշտադրում, ոչ իրավական, ինչը երևի թե պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունում իրատեսորեն համոզված են, որ Հայաստանում 2017 թվականին օրինական, իրավական ընտրությունների մասին խոսելն ինքնախաբեություն կլինի:

Այս տեսանկյունից Եվրոպան ժողովրդավարական իրավիճակի վերահսկողությունը փորձում է իրականացնել առավել ռացիոնալ՝ քաղաքական շեշտադրումներով: Եվ այստեղ կարող են նշմարվել բավականին հետաքրքրական երանգներ:

Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները Եվրոպայի, Եվրամիության հետ հարաբերություններում առաջնորդվում են, այսպես ասած, հենց քաղաքական ելակետերով: Եվ սրանից այսօր առանցքայինը, բնականաբար, դառնում են 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Սակայն այս համատեքստում առկա է 2018-ի հարցը՝ Սերժ Սարգսյանի հեռանալու կամ մնալու հարցը: Եվ այն, որ մնալու հարց ևս առկա է, Սերժ Սարգսյանը բավական հստակ է ամրագրել՝ ասելով, որ ամեն ինչ կախված է 2017 թվականի ընտրությունների արդյունքներից, և դրանցով է պայմանավորված, թե ինչպիսին կլինեն նրա հետագա ծրագրերը:

Եվ այս հարցը ըստ էության դառնում է Հայաստանում ձևավորվող կամ վերաձևավորվող իշխանական համակարգի համար առանցքային, ելակետային հարց: Իսկ այս հարցում արտաքին խաղացողների կարծիքները եթե ոչ բեկումնային կամ վճռորոշ, ապա ըստ էության շատ կարևոր են լինելու: Ահա այս համատեքստում, Եվրամիության դեսպանի հայտարարությունն առ այն, որ կարևոր է ընտրությունների արդյունքների հանդեպ հասարակության հավատը,- իսկ դա խոշոր հասկացություն է և ոչ միշտ է միանշանակորեն պայմանավորվում օրինական կամ իրավական չափանիշներով,- ըստ էության կարող է հանդիսանալ Սերժ Սարգսյանի հետագա հնարավոր ծրագրերի հանդեպ Եվրամիության մոտեցման որոշակի ակնարկ: Ասել կուզի՝ Եվրամիությունը կարող է դիտարկել Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական ծրագրերը, եթե նրան հաջողվի անել այնպիսի ընտրություններ, որ հասարակությունը հավատա դրան:

Այսինքն՝ Բրյուսելում, ըստ ամենայնի, հակված են մտածել, որ եթե ընտրություններն անցնեն այնպես, որ հասարակությունը «հավատա», ապա Եվրամիությունը կարող է և քարտ-բլանշ տալ Սերժ Սարգսյանի ծրագրերին: Իսկ եթե դրանք անցնեն այնպես, ինչպես սահմանադրական հանրաքվեն, ապա ի տարբերություն հանրաքվեի, ընտրությունների դեպքում Սերժ Սարգսյանը դրա համար առնվազն քաղաքական պատասխանատվություն պետք է կրի և վերցնելով «մեղքն» վրա»՝ պետք է հեռանա:

Իհարկե, այս մոտեցումները առաջին հերթին պայմանավորված են ներկայիս իրավիճակով, երբ ակնհայտ է, գոնե առայժմ, որ իշխանության ձևավորման հարցում ինտրիգը ներիշխանական է, և զարգացումները Հայաստանում դեռ որ բավական հեռու են ընդդիմություն-իշխանություն մրցակցություն լինելուց, և պայքարը իշխանության տարբեր խմբերի միջև է:

Նման իրավիճակում Եվրամիությունը, ինչպես նաև Հայաստանով շահագրգռված այլ ուժային կենտրոններ, որոնք չեն կարող անտարբեր լինել ներքին զարգացումների նկատմամբ, իրենց մոտեցումներում առաջնորդվում են արդեն իշխանության ներսում որևէ մրցակցություն խթանելու նկատառումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում