ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդը մասնակցել է Churchill Solitaire բջջային թղթախաղի ստեղծմանը։ Այս մասին հայտնում է CNET-ը։
Ռամսֆելդը պատմել է, որ Չերչիլի նախընտրած սոլիտերի այդ տարբերակին ծանոթացել է Բելգիայում 1970-ականներին, երբ Բրյուսլեում ՆԱՏՕ-ի դեսպանն էր։ Նրա կարծիքով՝ խաղն օգնում է զարգացնելու ռազմավարական հմտությունները։ Խաղի ծրագրավորմամբ նա չի զբաղվել, սակայն ակտիվ մասնակցություն է ունեցել մշակման՝ տալով ցուցումներ բովանդակության և հավելվածի ձավորման հարցերում։
Churchill Solitaire-ը պայմանականորեն անվճար է։ Խաղն անվճար է, սակայն հուշումների դիմաց առաջարկվում է վճարում կատարել։ Շահույթի մի մասը կուղղվի ամերիկացի վետերանների օգնության հիմադրամին։








































