Հայիթիում խոլերայի համաճարակի զոհերի փաստաբանները ՄԱԿ-ի ղեկավարությանը զգուշացրել են, որ եթե կազմակերպությունը 60 օրվա ընթացքում չվերսկսի փոխհատուցման վերաբերյալ բանակցությունները, ապա ՄԱԿ-ի դեմ դատական հայց կներկայացնեն:
Մահացածների ընտանիքները մեղադրում են ՄԱԿ-ի խաղաղապահներին՝ համարելով, որ նրանց պատճառով են կեղտաջրեր անցել ջրային ցանցի համակարգ, ինչի արդյունքում էլ սկսվել է վարակը: Այս մասին հաղորդում է BBC-ն











































