Ամերիկացի միանձնուհի Մեգան Ռայսին բանտարկություն է սպառնում՝ ատոմային զենքի դեմ բողոքի ակցիայի շրջանակում անցած տարի հարստացված ուրանի պահեստարան ապօրինի մուտք գործելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
83-ամյա Ռայսը ևս երկու ակտիվիստների հետ սպասում է պատժին:
2012 թվականին նրանք կտրել էին Թենեսի նահանգի Օուք Ռիջ քաղաքում գտնվող համալիրը շրջապատող երկաթե ճաղավանդակն ու ներթափանցել հաստատության ամենապահպանվող գոտիներ, որտեղ նրանք ցուցապաստառներ էին փակցրել ու փոքր վնաս հասցրել պատին:
Դատարանում քույր Մեգանը հայտարարել է, որ չի զղջում իր գործողությունների համար, ափսոսում է միայն, որ 70 տարի սպասել է իր դիրքորոշումն արտահայտելուն:











































