Twitter ընկերության 3 թոփ մենեջերներ կլքեն իրենց պաշտոնները: Այս մասին հաղորդում է Recode-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ըստ ամենայնի, ընկերությունը կլքեն արտադրանքի գծով տնօրեն Քևին Վայլը, մեդիա ուղղության ղեկավար Քեթի Ջեյկոբսը և ինժեներական ստորաբաժանման ղեկավար Ալեքս Ռեթերը:
Միաժամանակ հաղորդվում է, որ ընկերության տնօրենների խորհրդում կներգրավվեն երկու նոր մարդ:









































