Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին BBC-ին տված հարցազրույցում խոստացել է «թաղել» ԴԱԻՇ ծայրահեղական խմբավորումն ու հայտարարել է, որ ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից իրականացվող գազանությունները «իրենցից հեռացրել են աֆղան ժողովրդին»։
«Աֆղաններն այժմ վրեժով են առաջնորդվում։ Նրանք (ԴԱԻՇ-ի գրոհայինները) հակամարտության մեջ են մտել ոչ ճիշտ մարդկանց հետ»,- նշել է Գանին։
Բացի այդ, աֆղան առաջնորդը նախազգուշացրել է, որ եթե մինչև ապրիլ չսկսվեն թալիբների հետ խաղաղ բանակցությունները, ապա երկրում հակամարտությունը կուժեղանա, և դրա հետևանքները կզգացվեն ողջ տարածաշրջանում։
Նրա խոսքով՝ թալիբների դեմ պայքարում պետք է ակտիվորեն մասնակցի Պակիստանը, քանի որ այդ սպառնալիքի դեմ կարելի է պայքարել միայն համատեղ ջանքերով։
«Այդ խնդիրները համալիր են և չեն կարող լուծվել միայն մեկ կողմից ուժի կիրառմամբ»,- նշել է Աշրաֆ Գանին։
Պատասխանելով Եվրոպաում աֆղան ներգաղթյալների ճակատագրի մասին հարցին՝ Գանին հայտարարել է, որ փախստականները ԵՄ երկրներում ապագա չունեն։ «Եվրոպան փակում է իր սահմանները»,- ասել է նա։









































