Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իրաք կուղարկի օդադեսանտային ստորաբաժանում, ԴԱԻՇ-ի դեմ պայքարում տեղի ուժերին օգնելու համար։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը.
«Նախորդ շաբաթ ես գտնվեցի Ֆորտ-Քեմփբել բազայում՝ 91-րդ օդադեսանտային դիվիզիայի շտաբում։ Նրանք կլինեն հաջորդ ստորաբաժանումը, որն Իրաք կուղարկվի ողջ կազմով»։
Քարտերը մանրամասնել է, որ ամերիկացի զինծառայողների հիմնական առաջադրանքը լինելու է ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հարցում իրաքյան ուժերին օգնելը, սակայն չի մանրամասնել, թե որ ուղղությամբ են գործելու նրանք, ինչ քանակով և ինչ ժամկետով։




































