Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Թեհրանի համար ՀՀ-ն կարևոր գործընկեր է, իսկ իրանցիները կարծում են՝ Երևանն Իրանի կազմում է

«Մեզ համար քաղաքակրթության ընտրության խնդիրն աշուշտ, շատ կարևոր է, բայց մենք պետք է կարողանանք պատմական փորձից ելնելով՝ ընտրություն չկատարել սևի և սպիտակի միջև, այլ փորձել կրկին հանդիսանալ այն խաչմերուկը, այն քաղաքակրթական մայրուղին, որի միջոցով տարբեր քաղաքակրթական հոսքերը կարող են առնչվել միմյանց հետ: Այս տեսանկյունից Իրանի հետ մեր հարաբերությունները, ընդհանուր առմամբ, չափազանց հետաքրքիր են»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ  Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի դիտարկմամբ՝ դավանական, կրոնական տարբերությունները իրանցիների համար այս հարթության մեջ ռելեվանտ չեն, և Հայաստանի ու Իրանի հարաբերությունները օրինակելի են որպես մի կողմից մահմեդական, մյուս կողմից ավանդական քրիստոնեական երկրների հարաբերություններ:

«Իրանցիների ընկալումը մեր հանդեպ խիստ դրական է, և մենք պետք է օգտվենք այդ հանգամանքից,- նշեց Վարդան Ոսկանյանը,- Իրանում կա հայամետ քաղաքական վերնախավ և այդ վերնախավի հետ աշխատելու մեխանիզմներ կան: ԶԼՄ-ների մակարդակով խոսակցություններ կան, որ հավանաբար այս տարի Իրանի նախագահ Ռուհանին այց կկատարի Հայաստան»:

Վ. Ոսկանյանի հավաստմամբ՝ իրանցիները չեն շտապում բանակցությունների ընթացքում և չեն գնում արկածախնդրության: Նրա խոսքով՝ չի կարելի ակնկալել, որ Իրանը իր հարաբերությունները կդադարեցնի Ադրբեջանի հետ կամ Թուրքիայի հետ, ռեալիստական դիտարկմամբ՝ պահպանելու է այս երկրների հետ հարաբերությունները: Բայց կա մի կարևոր հանգամանք. Իրանի վճռորոշ դեր ունեցող վերնախավի շատ ներկայացուցիչներ չունեն ադրբեջանամետ դիրքորոշում: Բացի դրանից՝ Իրանը Ադրբեջանից մշտապես ակնկալում է վտանգ:

«Մենք պետք է ունենանք երազանք, ապագայի տեսլական»,- նշեց իրանագետը և հավելեց, որ վտանգներին զուգահեռ պետք է կարողանանք հաշվարկել մեր հնարավորությունները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում