Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը քննադատել է սահմանային պարեկություն ստեղծելու ԵՄ-ի պլանները։ Զեմանի կարծիքով՝ նոր ծառայության 1500 աշխատակիցները կարող են բավական չլինել ներգաղթի ճգնաժամի դեմ պայքարի համար.
«Ես ամբողջովին աջակցում եմ սահմանային ծառայության ստեղծման գաղափարին։ Սակայն ինձ թվում է, որ 1500 սահմանապահը՝ ծիծաղելի թիվ է։ Եթե ԵՄ-ի անդամ յուրաքանչյուր երկիր հատկացնի 500 մարդ, ապա կստացվի 14.000»։
Զեմանը դատապարտել է նաև սահմանապահ ծառայության ստեղծման ժամկետները։ Նրա կարծիքով՝ դրա համար տրված վեց ամիսը կարող է հանգեցնել նրան, որ այդ ընթացքում ԵՄ-ի տարածք կներթփանցեն կես միլիոն ապօրինի ներգաղթյալներ։









































