Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Լոռու մարզպետը» Ստեփանավանի գինեկոլոգին խոստացել է 1մլն դրամ կաշառքով նշանակել Վանաձորի ԲԿ տնօրեն

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Արայիկ Սարգսյանի գործի դատական քննությունը:

32-ամյա Արայիկը նախկինում դատվել է խարդախությունների համար:

Վերջին անգամ 2014 թվականի հունիսին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 8 դրվագ խարդախությունների համար Արայիկ Սարգսյանին դատապարտել էր 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի 2 տարի 1 ամիս 27 օրը կրած լինելու և «Վանաձոր» ՔԿՀ-ում պատժի կրումը շարունակելու պայմաններում Արայիկը հենց կալանավայրից նորից կատարել է խարդախություն, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրվել իր «նախասիրած» հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Արայիկ Սարգսյանը 2015 թվականի սեպտեմբերի 27-ին կալանավայրից զանգահարել է Ստեփանավանի բժշկական կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Ա. Դ.-ին, ներկայացել է որպես Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան, խոստացել է գինեկոլոգին նշանակել Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում և նրանից փաստաթղթեր է պահանջել՝ հանձնարարելով փաստաթղթերը փոխանցել Միքայելյան ազգանունով անձնավորությանը:

Այնուհետև Արայիկ Սարգսյանը ծանոթի՝ Վ. Միքայելյանի միջոցով պարբերաբար զանգահարել է գինեկոլոգին, վստահեցրել է, որ տնօրենի պաշտոնին նշանակվելու համար անհրաժեշտ է 1 միլիոն դրամ, որը պետք է փոխանցել պահանջվող փաստաթղթերի հետ միասին:

Հեռախոսային «բանակցությունները» ավարտվել են նրանով, որ գինեկոլոգը դիմել է ԱԱԾ, հայտնել է վերոհիշյալ հեռախոսազանգերի մասին:

Արայիկ Սարգսյանի կողմից պահանջված գումարի մի մասը՝ 150 հազար դրամը, հայտնաբերվել ու վերցվել է ԱԱԾ աշխատողների կողմից:

Արայիկ Սարգսյանին, ըստ մեղադրանքի՝ «չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել իր կամքից անկախ հանգամանքներում»:

Արայիկ Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել խարդախության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Արայիկի խնամքին են մինչև 14 տարեկան 3 երեխաները:

Որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ արձանագրվել է հանցագործությունների կատարման վտանգավոր ռեցիդիվը:

Գործով որպես իրեղեն ապացույց էին ճանաչվել առգրավված 150 հազար դրամը, գինեկոլոգ Ա. Դ.-ի փաստաթղթերի պատճենները…

Արայիկ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել խարդախության փորձի համար, դատապարտվել է 3 տարի 4 ամիս ազատազրկման, այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ պատժի չկրած մասից, և վերջնական պատիժ է սահմանվել 5 տարի ազատազրկումը:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի դեկտեմբերի 28-ից:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում