Վաղը` հունվարի 25-ին «Արարատ»-ը մեկնում է Սոչի, որտեղ մինչև փետրվարի 5-ը կանցկացնի առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը նոր տարում:
«Արարատ»-ի կազմում Ռուսաստան կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ. Գևորգ Պրազյան, Արման Մելիքսեթյան:
Պաշտպաններ. Նորայր Գրիգորյան, Գորիկ Խաչատրյան, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Արտյոմ Խաչատուրով, Արամ Շախնազարյան:
Կիսապաշտպաններ. Գեորգի Խուբուա, Բենիկ Հովհաննիսյան, Մոյսես Օրոզկո, Ումարու Կաինա, Ռուսլան Ավագյան, Մհեր Սահակյան:
Հարձակվողներ. Գևորգ Նռանյան, Դավիթ Հովսեփյան:
Նշենք, որ արդեն պայմանագրեր են ստորագրվել պաշտպաններ Արտյոմ Խաչատուրովի և Արամ Շախնազարյանի հետ:
Արդեն Ռուսաստանում մեր թիմին կմիանան հայազգի պաշտպան Սերգեյ Ավագիմյանը, ով մրցաշրջանի առաջին կեսում հանդես էր գալիս ՖՆԼ-ի «Բայկալ» թիմի կազմում, ինչպես նաև` հայկական ծագումով կիսապաշտպան Դենիս Օզը: Հնարավոր է, որ «Արարատ»-ում կփորձարկվեն ևս երկու նորեկներ:
Ինչպես և նախորդ տարիներին, «Արարատ»-ը կրկին կհանգրվանի «Վեսնա» մարզահամալիրում: Պլանավորված են 4 ստուգողկան հանդիպումներ:
Հունվարի 26-ին մեր թիմը կհանդիպի Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիա»-ին, որը գլխավորում է հայազգի Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ մեկ օր անց «Արարատ»-ը կմրցի Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հետ, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ինչպես նաև` հայազգի կիսապաշտպան Արթուր Մինոսյանը:
Հունվարի 31-ին «Արարատ»-ը կխաղա «Սոչի»-ի հետ, իսկ փետրվարի 3-ին նախատեսված է ստուգողական հանդիպում Արմավիրի «Տորպեդո»-ի հետ:









































