Բարձրակրունկ կոշիկներ կրելը մարզում է կանանց կոնքային մկանները՝ բարելավելով նրանց սեռական կյանքը: Այս մասին նշում է իտալացի բժիշկ Մարիո Չերուտոն:
Բժշկական գիտությունների դոկտորը կարծում է, որ հարաբերական բարձրակրունկ կոշիկ կրելը (բայց ոչ բարակ կրունկով) օգտակար է:
Հայտնի է, որ տարիքի հետ, ինչպես նաև հղիությունից և երեխայի ծնվելուց հետո կնոջ կոնքային մկանները թուլանում են: Դրա համար գոյություն ունեն մի շարք վարժություններ, սակայն ոչ բոլոր կանայք են դրանք կանոնավոր կատարում: Ավելի հեշտ է բարձրակրունկ կոշիկ կրել:










































