«Համբուրգ»-ի հետ խաղին «Բավարիա»-ի պաշտպան Ջերոմ Բոատենգը լուրջ վնասվածք է ստացել:
Գերմանացի ֆուտբոլիստն ազդրի մկանների պատռվածք է ստացել, գրում է Bild-ը:
Բոատենգը բաց կթողնի նվազագույնը երեք ամիս: Բուժման գործընթացով պայմանավորված՝ նա կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:








































