Ձեր կողակից տղամարդու հետ հարաբերությունները մշտապես պետք է պարզաբանել, չէ՞ որ նույնիսկ թեթև վեճը կարող է ազդել ձեր փոխհարաբերությունների վրա: Այս մասին գրում է Daily Bhaskar-ը:
Հնդկաստանում իրականացված սոցհարցման համաձայն՝ ամուսնական զույգերի 44 տոկոսը համաձայն է, որ երկարատև և երջանիկ ամուսնության բանալին շաբաթական 1 անգամից ավել վիճելն է:
Հարցումը ցույց է տվել, որ այն զույգերը, որոնք կարծում են, որ հաճախակի վեճերն անհրաժեշտ են, վստահ են, որ հարաբերությունների նման պարզաբանումը կօգնի պահպանել ազատ շփումը, ինչպես նաև անհարթությունները շտկելու գործընթացում ամուսիններին ավելի մտերիմ կդարձնի:
Շատ հնդիկներ կարծում են նաև, որ ընտանեկան հաճախակի վեճերի ընթացքում կարելի է «զարգացնել» զգացմունքները և զգացմունքայնությունը:









































