Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Զարուհի Փոստանջյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժվել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում, բավականին լարված մթնոլորտում, մոտ մեկ ժամ տևած քննարկման արդյունքում միաձայն որոշմամբ մերժեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Երևանի ավագանու ընտրություններին «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի վստահված անձ Զարուհի Փոստանջյանի մայիսի` 5-ի դիմումով վարչական վարույթի հարուցումը:

Դիմումատուն ներկայացրել էր Արաբկիր վարչական շրջանի 04/06 ընտրատեղամասերում նկատված կոնկրետ խախտումներ, իր՝ որպես վստահված անձի, գործունեության խոչընդոտման փաստեր՝ նշելով իրավախախտների, այդ թվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների՝ հիմնականում ՀՀԿ-ն ներկայացնող անդամների հստակ անուններ: Դիմումը վերահասցեագրված էր նաև ՀՀ ոստիկանապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, Հատուկ քննչական ծառայության պետին, 04 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նկատել է, որ դիմումի մեջ նշված չէ որևէ պահանջ, չկա ապացույց, հետևաբար՝ այն առարկայազուրկ է: Ի պատասխան՝ Զ.Փոստանջյանը պարզաբանել է, թե քանի որ նույն դիմումն ուղղված է մի շարք տարբեր իրավասություններ ունեցող պետական մարմինների, այդ իսկ պատճառով ինքը չէր կարող միասնական պահանջ ներկայացնել :

Դիմումատուն ընդգծել է, որ ԿԸՀ-ին կարող է այժմ ներկայացնել իր լրացուցիչ պահանջը՝ անվավեր ճանաչել 04 ընտրատարածքի՝ իր կողմից նշված բոլոր ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Սրան առարկեց ԿԸՀ նախագահը նշելով, որ նման պահանջով նա կարող էր դիմել Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում՝ քվեարկության հաջորդ օրվա ժամը 12-ից մինչև ժամը 18:00-ն, ինչը չի արել:

Հաշվի առնելով այն, որ Զ.Փոստանջյանը նույն դիմումի պատճենն ուղարկել էր նաև թիվ 4 ԸԸՀ, ԿԸՀ-ն անիմաստ համարեց այն վերահասցեագրել վերջինիս՝ նրա անմիջական ստորադասությամբ գործող ՏԸՀ-ների գործողությունները քննարկելու համար:

ԿԸՀ-ն դիմումատուին տեղեկացրեց, որ, թիվ 04 ԸԸՀ-ի՝ առաջիկայում կայացվելիք որոշման հետ համաձայն չլինելու դեպքում, նա կարող է այն բողոքարկել վերադաս մարմին՝ ԿԸՀ, կամ դատարան:

«Ես ուղղակի հասկացա, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, լինելով պրոֆեսիոնալ մարմին, հարկատուներիս հաշվին գումար ստանալով, ըստ էության, թե նախագահական ընտրություններում, թե Երևանի ավագանու ընտրություններում բազմաթիվ ահազանգեր ստանալուց հետո, այդ թվում նաև իմ դիմումը, զբաղվում է ցրողական գործունեությամբ»,-հայտարարել է Զ.Փոստանջյանը, և երբ ԿԸՀ նախագահը հորդորեց «զերծ մնալ ավելորդ գնահատականներից», կրքերն ավելի բորբոքվեցին: Զ.Փոստանջյանը, մասնավորապես, հայտարարեց, որ իր համար «բացարձակապես հաճելի չէ գալ և այստեղ հրապարակային քննարկում ծավալել»: «Մենք պարտավորված ենք քննարկել Ձեր դիմումները, եթե Ձեզ թվում է, որ մեզ հաճելի է, մեզ էլ հաճելի չէ»,-հակադարձել է Տ.Մուկուչյանը՝ կոչ անելով դիմումատուին մնալ վարույթի շրջանակներում:

ԿԸՀ-ի այսօրվա որոշումը Զ.Փոստանջյանը կարող է բողոքարկել Վարչական դատարան՝ օրացուցային 3 օրվա ընթացքում:

«Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում