Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

Նախկին ամուսինը ուշ տուն գալու պատճառով կնոջ երեսին թքել, մազերից քաշել է՝ հանուն երեխաների պատվի

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Հայկ Մ.-ի գործի դատական քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

40-ամյա Հայկին մեղադրանք էր առաջադրվել նախկին կնոջը ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 19-ին, ժամը 22-ի սահմաններում դստերը նախկին կնոջը վերադարձնելու համար առանց նախազգուշացման Հայկը գնացել է նրա տուն, բայց նախկին կինը տանը չի եղել:

Դրա պատճառով ժամը 23-ի սահմաններում Հայկը այդ բնակարանի հյուրասենյակում թքել է տուն վերադարձած նախկին կնոջ դեմքին, մի ձեռքով բռնել է մազերից, մյուս բռունցքով հարվածներ է հասցրել կնոջ գլխին, ինչից հետո հրել-վայր է գցել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ ու առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք՝ արյունազեղման ձևով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ տուժող կինը՝ Արմինեն (անունը փոխված է), ամբաստանյալ Հայկի հետ ամուսնացել է 1999 թվականին: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա, ծնված՝ 1999 և 2009 թվականներին:

Մոտ 5 տարի առաջ ամուսինները բաժանվել են, նրանց հարաբերությունները մնացել են լարված:

Արմինեն, ով մասնագիտությամբ լրագրող է, դատարանում ասել է, թե ամբաստանյալի նկատմամբ թշնամանք չունի: Ամուսնալուծությունից հետո ինքը չի խոչընդոտել նախկին ամուսնու և երեխաների շփմանը, հատկապես՝ փոքր երեխայի հետ շփմանը: Իրենց ավագ որդու հետ Հայկը ժամանակ առ ժամանակ տևական կոնֆլիկտներ է ունեցել, նրան չի տեսակցել:

Շուրջ երկու-երեք տարի առաջ ինքն արգելել է, որ Հայկն իրենց դստերը տանի գյուղ, քանի որ իր կարծիքով՝ երեք տարեկան երեխային առանց մոր խնամքի թողնելն այնքան էլ ճիշտ չէ:

Արդյունքում երեխայի ներկայությամբ ծեծ է եղել, Հայկն իրենից խլել է երեխային ու առանց իր համաձայնության տարել է:

Ինքը, օրենքներին ծանոթ չլինելով, դիմել է ոչ թե ոստիկանություն, այլ՝ «Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն»:

Վերջերս դարձյալ ծեծ է եղել ոսկեղենը վերադարձնելու հետ կապված: Ինքը ոստիկանություն է կանչել: Հայկի հետ բացատրական աշխատանք են տարել, նա պարտավորվել է այլևս իրեն չանհանգստացնել:

Դրանից հետո ինքը նրան արգելել է իր տուն մտնել:

2015 թվականի հուլիսի 18-ին Հայկը իր սովորության համաձայն եկել ու կրտսեր երեխային վերցրել է: Նա երբեք տեղյակ չի պահել երեխային վերցնելու և վերադարձնելու ժամերի մասին: Նրա հետ հնարավոր չի եղել համաձայնության գալ, քանի որ նա իր հետ չի շփվել:

Դեպքի օրը՝ հուլիսի 19-ին, ավագ որդին ընկերների հետ է եղել, ինքն էլ որոշել է ընկերուհուն հանդիպել: Տանից դուրս է եկել ժամը 22-ին:

Կես ժամ անց զանգել է որդին ու ասել է, թե իրեն զանգել է Հայկի հայրն ու ասել է, թե Հայկը երեխային հետ է բերում:

Ինքը որդու հետ պայմանավորվել է հանդիպել շենքի բակում, միասին բարձրացել են բնակարան:

Այնտեղ տեսնելով Հայկին՝ նրա հայացքից հասկացել է, որ նա շատ զայրացած է:

Երեխաներին խնդրել է գնալ ննջարան:

Ինքը ցանկացել է Հայկին դուրս հրավիրել բնակարանից, բայց նա զայրացած մոտեցել է իրեն, թքել է իր երեսին և ուշ ժամին տուն վերադառնալու համար անվանել է «անբարոյական»:

Ինքը Հայկին դուրս է հրավիրել տանից, բայց հասկացել է, որ նա ծեծելու է իրեն: Իրենց որդին արդեն մեծ է, ինքը վախեցել է, որ նա կխառնվի իրենց վեճին:

Հայկը բռնել է իր մազերից, գլուխն իջեցրել է ներքև, սկսել է հարվածել իր գլխին ու դեմքին: Հնարավոր է , որ այդ ժամանակ ինքն անկանոն շարժումներ արած լինի ու ճանկռած լինի նրան:

Հայկը իրեն հրել-գցել է գետնին ու հեռացել է:

Ինքը շատ ուժեղ ցավ է զգացել: Նույնիսկ կարծել է, թե գիտակցությունը կորցնում է: Հայկն իր գլխին խփել է երեք-չորս անգամ: Ինքը Հայկին չի հարվածել:

Արմինեն ասել է, թե ցանկանում է, որ Հայկը ենթարկվի քրեական պատասխանատվության, որպեսզի երեխաներն այլևս ներկա չլինեն նման միջադեպերի, ինքը կարողանա ապահով ապրել:

Դեպքից հետո որդին իրեն «Վալերյանկա» է տվել, որովհետև ինքն ամբողջ մարմնով դողում էր:

Դեպքը արագ է կատարվել, տևել է մոտ երեք րոպե, ինքը օգնություն չի կանչել: Դեպքի մասին ինքը հայտնել է իր մորաքրոջ տղային: Հաջորդ օրը գնացել է ոստիկանություն և հաղորդում է տվել: Ինքը չի իմացել, որ Հայկն էլ բողոք է ներկայացրել իր դեմ…

Ամբաստանյալ Հայկ Մ.-ն դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա պատասխանել է կողմերի հարցերին:

Հայկը հայտնել է, թե ինքը Արմինեին չի հարվածել, Արմինեն է հարվածել իր դեմքին՝ քթի շրջանում:

Նախկինում իրենց միջև վիճաբանություններ եղել են, բայց ուժ չի կիրառվել: Դեպքի պահին ինքը չի հարվածել, տուժողը ստում է, թե երեք-չորս հարված է հասցրել նրան:

Դեպքի օրը իրեն հունից հանել է այն, որ Արմինեն այդ ժամին տանը չի եղել, բայց կարգադրություններ է արել, թե ինքը երեխային ում տուն տանի՝ մինչև ինքը վերադառնա: Եթե նա աշխատանքի լիներ, ինքը կհասկանար, բայց նա ինչ-որ միջոցառումների է մասնակցել, դա իրեն հունից հանել է:

Երբ ինքը թքել է նրա դեմքին, նա սկսել է ճանկռել իրեն, որից հետո ինքը բռնել է նրա ձեռքերից ու հետ է հրել: Նա ցանկացել է հարվածել իրեն, մի հարվածը դիպել է իր դեմքին, ինքը ցավ է զգացել: Այդ հարվածից հետո ինքը բռնել է նրա մազերից, հետ է հրել ու դուրս է եկել բնակարանից:

Տուժողն իրեն զրպարտում է, քանի որ նա ու իրենց որդին իր հետ լարված հարաբերությունների մեջ են: Պատճառը կնոջ կատարած սխալ քայլերն են: Այդ պատճառով ինքը նրան «մշտապես իր տեսադաշտում է պահում», քանի որ նա իր երեխաների մայրն է, ինքը չի ցանկանում, որ իրենց երեխաները «վարկաբեկվեն»:

Տուժողը ցանկանում է «մեկուսացնել իրեն», որպեսզի ինքը չկարողանա «հսկել» նրան, բայց նման բան լինել չի կարող, քանի որ ինքը երեխա ունի:

Ինքը Արմինեի տուն գնացել է այն ժամանակ, երբ դրա կարիքն է զգացել, այնտեղից էլ դուրս է եկել, երբ դուրս գալու կարիք է զգացել, որևէ թույլտվություն չի հարցրել նրանից…

Դեպքի պահին ինքն իրեն տիրապետել է, որ Արմինեին ֆիզիկական ցավ կամ վնասվածք չպատճառի: Ինքը նրա մազերից բռնելու դիտավորություն չի ունեցել, ուղղակի «այդ պահին այդպես է հարմար եղել»…

Քրեական գործի նախաքննության ժամանակ ցանկացել է հաշտվել տուժողի հետ, որ քրեական գործը կարճվի, բայց տուժողը չի ցանկացել իր հետ հաշտվել:

Մի անգամ գիշերը համացանցի «Օդնոկլասնիկի» կայքով տեսել է, որ Արմինեն կայքում է, գնացել է նրա շենքի բակ, տեսել է, որ բնակարանի լույսը վառվում է: Ծեծել է նրա բնակարանի դուռը, բայց Արմինեն չի բացել, ասել է՝ քո գործը չի: Ինքը հեռացել է:

Ինքը նրան չի անհանգստացրել, բայց «պահել է տեսադաշտում, որ իմանա՝ ում հետ է հանդիպում, շփվում, ինչով է զբաղվում…»:

Դեպքից հետո՝ օգոստոսի 1-ին, շենքի բակում տեսել է դստերը, գրկել, սիրել է նրան, հետը խաղացել է: Ցանկացել է երեխայի հետ մի քիչ հեռու գնալ, բայց Արմինեն քաշել է երեխայի ձեռքից, ինքն էլ նրան ասել է. «Թու, թքեմ երեսիդ», բայց չի թքել, միայն նրան «հիմար» է անվանել, իսկ Արմինեն իրեն ասել է՝ ոչխար: Ինքը նրան նույն կերպ է պատասխանել ու հեռացել է…

Ընդհանուր իրավասության դատարանը Հայկ Մ.-ին մեղավոր է ճանաչել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, և դատապարտել է տուգանքի՝ 70 հազար դրամի չափով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել մեղադրական դատավճիռը և Հայկ Մ.-ի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում