Nokia ընկերության բաժնետերերը քննադատել են ֆիննական ընկերության քաղաքականությունը՝ նոր Android սմարթֆոններ չթողարկելու պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նրանց կարծիքով՝ դա թույլ չի տալիս Nokia-ին սմարթֆոնների շուկայում մրցակցել Apple-ի և Samsung-ի հետ:
Նախորդ ամենամյա ժողովում ներդրողները քննադատել են ընկերության գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոփին՝ 2011 թ. Microsoft-ի պլատֆորմի վրա սմարթֆոններ թողարկելու պատճառով:
«Դուք լավ մարդ եք,- ասել է Էլոփին ներդրող Հաննու Վիրթանենը:-Ղեկավար թիմն աշխատում է անել ամեն հնարավոր բան, սակայն դա բավարար չէ: Դուք վստա՞հ եք, որ արդյունքները բավարարում են: Դեպի դժոխք ճանապարհը ևս լի է բարի մտադրություններով: Ընտրե՛ք մեկ այլ ճանապարհ, խնդրում եմ»: