Microsoft ընկերությունը Android-ի համար զարթուցիչ-ծրագիր է թողարկել Mimicker Alarm անվանումով, որն անջատվում է միայն օգտվողի կողմից երեք պայմաններից մեկը կատարելուց հետո, հայտնում է ultramir.net-ը:
Նշվում է, որ պայմանները բավականին անսովոր են. ծրագիրն առաջարկում է անել սելֆի` արտահայտելով ինչ-որ էմոցիա, գտնել որոշակի գույնի օբյեկտ և նրան մոտեցնել խցիկը կամ պարզ արտասանել շուտասելուկը:
Այն բանից հետո, երբ սարքի տերը անջատում է զարթուցիչը, ծրագիրը նրան տալիս է 30 վայրկյան` ոչ հասարակ խնդիր լուծելու համար: «Եթե դուք չկարողանաք թեստը ժամանակին կատարել, նշանակում է նորից քնել եք, այդ պատճառով զարթուցիչը նորից կզանգի»,- ասել է ծրագիրը մշակողներից մեկը:
Օգտվողը կարող է ընտրել ինչպես ազդանշանը, այնպես էլ զանգը անջատելու համար իր ցանկացած առաջադրանքը:









































